Ապրիլի 16-ին Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակում ձերբակալված 12 անձանց նկատմամբ որպես կանխարգելիչ միջոց կիրառվել է տնային կալանք, գրավ և ելքի արգելք։
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ի վաղ առավոտից բերման էին ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեկ տասնյակից ավելի համակիրներ և անդամներ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքով։
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվածներից երկուսը ազատ են արձակվել։
Կուսակցությունում ձերբակալություններին արձագանքել են՝ նշելով, որ այս գործողությունները իրականացվում են քաղաքական ուժի համար անհավասար պայմաններ ստեղծելու, կուսակցության անդամներին ահաբեկելու և նրանց գործունեությունը խոչընդոտելու նպատակով միջամտության հերթական փորձի շրջանակում։
