Breaking
21 Apr 2026, Tue

«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է իր ընտրական ցուցակը

«Միասնության թևեր» կուսակցությունը հաստատել է իր 30 անդամից բաղկացած ընտրական ցուցակը՝ կայացած արտահերթ համագումարի ընթացքում։

Ըստ կուսակցության տարածած հաղորդագրության՝ ցուցակը գլխավորում է «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդը, Հայաստանի Հանրապետության նախկին օմբուդսմենը՝ Արման Թաթոյանը։ Նրան հաջորդում են Պետական եկամտային կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը, ինչպես նաև մի քանի ակտիվիստներ՝ Շահեն Հարությունյանը, Ավետիս Ավետիսյանը, Հասմիկ Ղազարյանը, Արմեն Գալստյանը, Լիպարիտ Դրմեյանը, Անուշ Սեդրակյանը, Գոռ Թադևոսյանը և այլք։

Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին։