Breaking
21 Apr 2026, Tue

Գետերի ավազաններում հեղեղումների ռիսկի պատճառով ՆԳՆ Փրկարար ծառայությունը անցել է ուժեղացված ծառայության

ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնում է, որ ՆԳ նախարարի հանձնարարությամբ անցել է ուժեղացված ծառայության ռեժիմ։ Այս որոշումը կայացվել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա։

Ըստ կանխատեսումների՝ ապրիլի 19-ի երեկոյան և ապրիլի 20-21-ի ընթացքում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ամպրոպներ։ Գետերում արդեն նկատվում է ջրի մակարդակի բարձրացում։

Վեդի և Մարմարիկ գետերի ավազաններում հեղեղումների ռիսկի առկայության հետևանքով Փրկարար ծառայությունը պատրաստ է իրականացնելու ցանկացած անհրաժեշտ միջոցառում՝ բնակչության անվտանգությունը ապահովելու համար։

Հանրությանը խնդրում են ցուցաբերել զգոնություն և անհրաժեշտության դեպքում անհապաղ կապ հաստատել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի հետ։