Breaking
21 Jun 2026, Sun

Հայ ժողովրդի իրավունքներից հրաժարվելը՝ օկուպացիոն ծրագրերի առաջմղման հիմնական պատճառը

Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի ակտիվ առաջմղման հիմնական պատճառը հայ ժողովրդի իրավունքներից հրաժարվելն է։ Այս եզրահանգումը հիմնված է վերլուծության վրա, որը կատարել եմ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովի հայտարարությունների համատեքստում։

Ասկերովը, որը հանդես է գալիս որպես «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչ, միջազգային ասպարեզներում պնդում է, թե նրանց գլխավոր նպատակն է «պաշտպանել այդ հողերից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները և ապահովել նրանց խաղաղ վերադարձը հայրենիք»։ Նա նաև հստակ հայտարարում է, որ «յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի վերադառնալ իր նախնիների հողը»։

Իմ վերլուծության համաձայն, Ասկերովի այս հայտարարությունը պարունակում է ռազմավարական հայտարարություն, որտեղ ուղղակիորեն պնդվում է, թե Հայաստանը «իրենց նախնիների հողն է»։ Այս պնդումը կատարվում է առանց որևէ պատմական, աշխարհագրական կամ իրավական հիմնավորման։

Այսպիսով, Ադրբեջանը, չնայած միջազգային դատարանների կողմից ստացած պատասխաններին, շարունակում է զրոյից ստեղծել օկուպացիոն հայեցակարգեր և դրանք տարածել միջազգային մակարդակով։

Այս գործընթացը զուգահեռաբար ընթանում է նաև Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից, որոնք, իրենց հերթին, փորձում են թաղել Արցախի ժողովրդի բոլոր իրավունքները, անգամ այնպիսիները, որոնք հաստատված են միջազգային կազմակերպությունների կողմից։ Հենց այս իրավունքներից հրաժարվելն է, որը, իմ կարծիքով, հանգեցրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի ակտիվ առաջմղմանը։