Breaking
23 Jun 2026, Tue

ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ։

ՇՀԿ-ի անունից ուղղված շնորհավորական ուղերձում Նուրլան Երմեկբաևը նշել է, որ Հայաստանը հաջողություններ է արձանագրում հասարակական կյանքի բոլոր ոլորտների կատարելագործման, տնտեսական զարգացման բարձր տեմպերի ապահովման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում։

Նա նաև գոհունակությամբ է նշել Հայաստանի ակտիվ գործունեությունը՝ որպես ՇՀԿ-ի երկխոսության գործընկեր։ Ըստ նրա՝ Երևանի այսպիսի մոտեցումը լրացուցիչ խթան է հաղորդում Կազմակերպության լայն օրակարգին՝ բացելով նոր հեռանկարներ փոխշահավետ համագործակցության համար։

Ուղերձի վերջում Նուրլան Երմեկբաևը մաղթել է Նիկոլ Փաշինյանին քաջառողջություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և հետագա բարգավաճում։