Breaking
23 Jun 2026, Tue

ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձ ՌԴ նախագահին

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք իմ ամենանշանավոր շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ։

Այս նշանակալի տոնը մարմնավորում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների պատասխանատվությունը՝ իրենց երկրի ապագայի նկատմամբ, ինչպես նաև բարեկամ ռուս ժողովրդի ձգտումը՝ ինքնուրույն ընտրելու պետության զարգացման ուղին։

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների միջև բազմակողմանի կապերը, ինչպես նաև միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության փոխադարձ պատրաստակամությունը նաև այսուհետ կնպաստեն համագործակցության ամրապնդմանը և մեր երկրների միջև փոխգործակցության հնարավորությունների ողջ ներկապնակի օգտագործմանը։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, բարօրություն և հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ ամենայն բարիք ու բարգավաճում։