ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը հերքում է Ջիլիզայի հանձնման մասին տեղեկությունները

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքում է մի շարք լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունները, որոնցում նշվում էր, թե Հայաստանը սահմանազատման գործընթացի շրջանակներում համաձայնության է հասել Վրաստանի հետ՝ Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը վերջինին հանձնելու մասին։

Նազելի Բաղդասարյանը հստակ նշել է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ մասի այլ երկրի հանձնելու մասին ցանկացած հայտարարություն, ծրագիր կամ «տեղեկատվություն» իրականությանը չի համապատասխանում։

«Ուստի, ինչպես նախկինում, մենք հերքել ենք, հերքում ենք և հերքելու ենք նման բովանդակությամբ ցանկացած հրապարակում, քանի որ դրանք հնարովի են», – ասել է նա։