Breaking
6 Jun 2026, Sat

Հանրապետության օրվա շքերթում ներկայացվել են նաև հայկական ռազմական տեխնոլոգիաներ

Հանրապետության օրվա առթիվ կայացած զինվորական շքերթի ընթացքում հայկական ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչները հանդիսավորությամբ ցուցադրեցին հայրենական պաշտպանական արդյունաբերության նորարարական նմուշներ։

Շքերթի ընթացքում ներկայացված տեխնիկայի շարքում հատկապես ուշադրություն է գրավել «Davaro» ընկերության արտադրած «DEV-3» հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքը։ Այս նորագույն սարքը հայկական ռազմական տեխնոլոգիաների զարգացման կարևորագույն ձեռքբերում է։

Հիշեցնեմ, որ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած շքերթը հրամանատարում էր ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը, իսկ շքերթն ընդունում էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Այսպիսի մասշտաբի զինվորական տոնակատարությունը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ վերջին տասնամյակում։ Շքերթում, բացի հայկական արտադրանքից, ներկայացվել են նաև Ռուսաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Չինաստանի և այլ երկրների արտադրության զինատեսակներ։