Ապրիլի 15-ին Թուրքմենստանում տեղի ունեցավ Թուրքմենստանի արտաքին գործերի փոխնախարար Ահմեթ Կուրբանովի և Թուրքմենստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի միջև հանդիպում։
Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկեցին հայ-թուրքմենական գործընկերության առաջնահերթ ոլորտները։ Նշվել է, որ երկու երկրների ղեկավարների և պաշտոնատար անձանց բարձր մակարդակի այցելությունները խթան են հանդիսանում երկու երկրների միջև միջպետական երկխոսության և համագործակցության զարգացման համար։
Կողմերը նաև ընդգծեցին երկու երկրների միջև հաջող համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Հայաստանը և Թուրքմենստանը շարունակում են փոխադարձ աջակցություն ցուցաբերել միմյանց առաջարկած նախաձեռնություններին, հատկապես Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) շրջանակներում։
