Breaking
23 Apr 2026, Thu

Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկվել են Վաշինգտոնում

Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը և ԱՄՆ կոնգրեսական Աբե Համադեն քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս օրակարգը։

Զրուցակիցները մանրամասն անդրադարձել են երկկողմ կապերի խորացման հնարավորություններին՝ ընդգծելով տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման վրա հիմնված համագործակցության զարգացման կարևորությունը։

Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակական երկխոսության և երկկողմ համագործակցության ամրապնդման հարցում։