Այսօր Հայաստանի Ազգային ժողովի նիստը ստիպված է ընդմիջվել։ 107 պատգամավորից ընդամենը չորս խորհրդարանականի ներկայությամբ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել է 4-ժամյա ընդմիջում։
Ըստ Ազգային ժողովի կանոնակարգի, եթե նշված ժամանակահատվածում չհաջողվի ապահովել անհրաժեշտ քվորումը, նիստը կչեղարկվի։
Հիշեցնենք, որ նախորդ օրը ԱԺ խորհրդի նիստում հաստատվել էր այսօրվա նիստի օրակարգը, որը ներառում է երեսունհինգ հարց։
