Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են փաստական տվյալներ, որոնք վկայում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու մասին։
Ըստ տեղեկությունների՝ կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Ախթալա համայնքում և հարակից շրջանների մի քանի ընտրողների հետ փոխհամաձայնություն են ձեռք բերել։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվել են մի քանի անձ, և այս պահին կատարվում են վարութային բոլոր անհրաժեշտ գործողությունները։
