Breaking
21 Jun 2026, Sun

Արթուր Օսիպյանը հայտարարում է պայքարը շարունակելու մասին՝ դիմելով դատարան

Հարգելի հայրենակիցներ,

Ինչպես հայտնի է, մայիսի 18-ին ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից իմ նկատմամբ հնչեցրած զրպարտության և կեղծ տեղեկություններ տարածելու պատճառով արժանապատվությունս պաշտպանելու նպատակով ես դիմել էի ծայրահեղ միջոց՝ հացադուլի։ Այս քայլը կատարել եմ, քանի որ անազատության պայմաններում այլընտրանք չունեի։

Այժմ, երբ դատախազությունը փոխել է իմ նկատմամբ կիրառված խափանման միջոցը, ես շարունակում եմ պայքարը՝ ընտրելով այլ ճանապարհ։ Այսօր ես ներկայացրել եմ հայցադիմում ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան։ Իմ պահանջը զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և ինձ ներողություն խնդրելու պարտավորեցնելն է։

Նշեմ, որ իմ դեմ նախաձեռնած քրեական վարույթը դեռևս ընթացքի մեջ է։

Հիշեցնեմ, որ ես մայիսի 18-ին ձերբակալվել էի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը խոչընդոտելու մեղադրանքով։ Մայիսի 21-ից ես հացադուլ էր հայտարարել։ Ավելի ուշ, հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների միջնորդությունը՝ ուղղված գլխավոր և վերահսկող դատախազին, որը վերաբերում էր իմ նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամությանը, 2026 թվականի հունիսի 10-ին կայացվել է որոշում՝ իմ նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը, վերացնելու մասին։