Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն՝ Երևանում եղանակի կանխատեսումը հետևյալն է․
Փետրվարի 23-ի ցերեկը քաղաքում տեղումներ չի նախատեսվում։
Փետրվարի 24-ի և 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։
Փետրվարի 26-ի կեսօրից հետո, ինչպես նաև փետրվարի 27-28-ի ընթացքում, նախատեսվում են տեղումներ՝ գիշերը ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։
Հանրապետության տարածքում եղանակի կանխատեսումը նույնպես բազմազան է․
Փետրվարի 23-ի ցերեկը, ինչպես նաև փետրվարի 24-25-ին և 26-ի գիշերը առանձին շրջաններում նախատեսվում են տեղումներ։
Նախալեռնային և հովտային շրջաններում տեղումները կլինեն անձրևի տեսքով։
Լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի։
Փետրվարի 26-ի ցերեկը և 27-28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝
Նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի,
Լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Լեռնային առանձին շրջաններում նաև սպասվում է բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հարավարևմտյան, արագությունը՝ 2-5 մ/վ։ Փետրվարի 25-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-19 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
