Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին ստորագրել է որոշում, որի համաձայն Դավիթ Մաթևոսյանը նշանակվում է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) գլխավոր քարտուղար։
Այս նշանակումը տեղի ունեցավ այն պայմաններում, երբ փետրվարի 20-ին վարչապետի մեկ այլ որոշմամբ Էդգար Գևորգյանը ազատվել էր ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։
