Breaking
30 Sep 2026, Wed

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը կգումարվի հուլիսի 2-ին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը կկայանա հուլիսի 2-ին։ Այս որոշումը կայացվել է կառավարության նախաձեռնությամբ։

Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 43 հարց։ Դրանցից 42-ը կքննարկվեն և կընդունվեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ։

Խորհրդարանականների կողմից վավերացմանը կներկայացվի նաև Ղազախստանի հետ երկու պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողամասերի փոխադարձ տրամադրման մասին համաձայնագրի նախագիծը։