Հայաստանը կհասնի այն պահին, երբ ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) անդամակցության միջև։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Կազանի համաժողովի հարթակներում։
Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանը ըմբռնումով կվերաբերվի Հայաստանի կողմից կայացվող ցանկացած որոշման։ Նա նշել է, որ Երևանում ակտիվորեն քննարկվում են ԵՄ-ի հետ հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները, սակայն Ռուսաստանը պարզապես հիշեցնում է, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամակցությունը միմյանց չհամատեղելի ձևաչափեր են։
Փոխնախագահը նաև ընդգծել է Հայաստանի ռազմավարական նշանակությունը Ռուսաստանի համար։ «Հայաստանը մեր շատ մոտ և դաշնակից երկիրն է։ Նա ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի անդամ է։ Մեր երկրների միջև գոյություն ունեցող մարդկային կապերը շատ խորն են, լուրջ և պատմականորեն հարուստ։ Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ժողովրդին», – ավելացրել է նա։
