Ապրիլի 23-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցին ի պատասխան հաստատել է ընտանիքի հետ վերամիավորվելու մասին լուրերը։
«Ես ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր նշած իրադարձությունը (վերամիավորումը Աննա Հակոբյանի հետ) տեղի ունենա, և ես ուրախ եմ, որ դա տեղի է ունենում, և ուրախ եմ, որ ևս մեկ հնարավորություն ունեմ, որ մեր ընտանիքը պահպանվի», – ասել է վարչապետը։
Նա նաև նշել է, որ փետրվարի վերջին, երբ Աննա Հակոբյանը հրապարակավ հայտարարել էր ամուսնալուծության մասին, ինքը պատասխանել էր, որ հարգանքով է վերաբերվում այդ որոշմանը։ «Բայց հարգել այդ որոշումը չի նշանակում հաշտվել դրա հետ», – ավելացրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ վարչապետը և Աննա Հակոբյանը ավելի վաղ մասնակցել էին դեպի Գյումրի ավտոերթին։
