Ապրիլի 19-ին Երևան-Գյումրի մայրուղում կկիրառվեն ժամանակավոր երթևեկության սահմանափակումներ՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարության ավարտի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող ավտոերթի պատճառով։
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, ապրիլի 19-ին, ժամը 08:00-ից երթևեկությունը կսահմանափակվի Մ-1 ճանապարհի՝ Մ-1-Ուջան գյուղ տանող ճանապարհների հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատվածը։ Այս հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գծով։ «Շիրակ» օդանավակայանից ավտոերթի մասնակիցների տրանսպորտային միջոցների հոսքը կուղղորդվի դեպի «Մայր Հայաստան» հուշարձանի հարակից ավտոկայանատեղի։
Երթևեկության սահմանափակումը կմիջնորդի 17:00-ից Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում։
Ոստիկանությունը կոչ է անում ավտոերթի մասնակիցներին և բոլոր երթևեկներին պահպանել անվտանգության և ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցների միջև պահպանել անվտանգ միջտարածություն, հետևել ոստիկանության ծառայողների ցուցումներին և ճանապարհային նշաններին։
Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ապրիլի 19-ին՝ ժամը 08:00-ից 14:00-ն նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
