Breaking
24 Feb 2026, Tue

ՀՀ դեսպանը քննարկել է քաղաքական երկխոսության խորացման հեռանկարները Չեխիայի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ

Չեխիայում Հայաստանի արտադպան Աշոտ Հովակիմյանը երկուշաբթի, փետրվարի 23-ին, ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Յիրժի Բրոդսկուն։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական երկխոսության խորացման հեռանկարների շուրջ։ Զրուցակիցները ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հանդեպ փոխադարձ պատրաստակամությունը։

Քննարկվել են նաև ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվող բարձրագույն մակարդակի միջազգային միջոցառումներին չեխական կողմի հնարավոր մասնակցության հարցերը։

Աշոտ Հովակիմյանը Յիրժի Բրոդսկուն ներկայացրել է հարավկովկասյան տարածաշրջանում Վաշինգտոնյան համաձայնությունների կնքումից հետո ծավալված գործընթացները, այդ թվում՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ վերջին զարգացումները և Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։