ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ հաղորդագրություն։
Այսօր, փետրվարի 18-ին, տեղի ունեցած դեպքի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի։ Նրանցից երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը՝ ծանր։ Բոլորին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի։ Առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։
Ավելի վաղ ահազանգ էր ստացվել, որի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 10 մարդ։
