ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ պաշտոնական աղբյուրների, քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողության մի քանի տարբերակ։ Այս մասին հաղորդում է պլանավորման գործընթացին ծանոթ անանուն աղբյուրը։
Քննարկվող տարբերակներից մեկը սահմանափակ հարվածի կիրառումն է, որի նպատակը կլինի ամրապնդել ԱՄՆ-ի բանակցային դիրքերը Թեհրանի հետ։ Բացի այդ, նախագահը նաև քննարկում է Իրանում կառավարական, ռազմական և միջուկային օբյեկտների դեմ զանգվածային հարվածներ հասցնելու հնարավորությունը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանն ունի 10-15 օր՝ ԱՄՆ-ի հետ միջուկային հարցի շուրջ համաձայնության հասնելու համար։ Նա վստահեցրել էր, որ Վաշինգտոնը «այս կամ այն կերպ» համաձայնության կհասնի, և կրկին զգուշացրել, որ «Իրանի հետ շատ վատ բաներ կպատահեն», եթե համաձայնություն չհասնի։
Միաժամանակ, Մերձավոր Արևելք երկրորդ ավիակիր խմբի ժամանումից հետո տարածաշրջանում ԱՄՆ զորքերի ընդհանուր թիվը կհասնի 40,000-ի։ Աղբյուրները պնդում են, որ առկա ուժերը բավարար են թիրախների նախնական ցանկը հարձակվելու համար մի գործողության ընթացքում, որը կարող է տևել մի քանի շաբաթ։
Այնուամենայնիվ, մնում է անհասկանալի՝ արդյոք Թրամփի ուժի ցուցադրումը բանակցային մարտավարություն է, որը նախատեսված է Իրանին զիջումների գնալ ստիպելու համար, թե՞ նախագահը մտադիր է տապալել Իրանի կառավարությունը։
